BBC-ի ուկրաինական ծառայության թղթակիցը հարց է ուղղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ի՞նչ կլինի, եթե Պուտինը չհամաձայնվի հրադադարին։ Ի՞նչ կանեք այդ դեպքում»։
«Տեսնենք, թե ինչ կլինի․․․ Կարծում եմ՝ նախագահ Պուտինը ցանկանում է վերջ դնել պատերազմին։ Երեկ ես նրա հետ երկուսուկես ժամ խոսել եմ, և մենք շատ մանրամասներ ենք քննարկել։ Կարծում եմ՝ նա ուզում է, որ այն ավարտվի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
