KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ի՞նչ պետք է արտահանի ՀՀ-ն Թուրքիա և Ադրբեջան: Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի՞»

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

Օրերս Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունել է ՀՀ-ում թուրքական ներդրումները: «Մենք էլ այնտեղ կանենք, երբ սահմանը բացվի»,- ասել է նա:

Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի»՝ թուրքական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիան անտեսելով, կարծում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը.

«Քպականները դիլետանտ են ներքին և արտաքին քաղաքականությունում, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները բացվելու պարագայում հայկական փոքր, աղքատ և Փաշինյանի քայլերի արդյունքում գրեթե ոչնչացված տնտեսությունը, որի արտաքին պարտքը 14 միլիարդ է, կլանվելու է թուրքական բիզնեսի կողմից, իսկ էներգետիկ ոլորտում՝ ադրբեջանական SOCAR-ի կողմից»։

Քպականները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են գնել նավթ ու գազ Ադրբեջանից, այսինքն, ըստ ալիքի հեղինակների, ռուսական գազից կախվածության վերացման համար պատրաստ են գնալ Իլհամ Ալիևի բոլոր պահանջների կատարմանը՝ ՀՀ-ն վերածելով թուրքադրբեջանական տանդեմի ազդեցության գոտում գտնվող երկրի։

«ՀՀ-ի հարևան Վրաստանը թուրք-ադրբեջանական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի վառ օրինակ է։ Բաթումի քաղաքում թուրքական տնտեսական, բիզնես, կրոնական և դեմոգրաֆիկ ազդեցությունը շատ մեծ է, և անվտանգության հարց է դարձել վրացական պետականության համար»,-գրում է ալիքը։ Թե ինչ պետք է արտահանի Հայաստանը Թուրքիա և Ադրբեջան, էկոնոմիկայի նախարարն այդ հարցի պատասխանը չունի, քանի որ, ըստ հեղինակների, հայկական ապրանքները հետաքրքիր չեն Թուրքիայում և Ադրբեջանում:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր