KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ինչի համար է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել Չարենցավանի համայնքապետին

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդու՝ Հակոբ Շահգալդյանի վերաբերյալ որոշում է կայացրել և վերջինիս նկատմամբ կիրառել վարչական տույժ։ Բանն այն է, որ հանձնաժողովը քննության է առել Infocom.am-ի՝ «Չարենցավանի համայնքապետարանը կառավարող խմբակցության հետ կնքել է 478 մլն դրամի պայմանագիր» վերտառությամբ հոդվածը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հակոբ Շահգալդյանը 2025 թվականի փետրվարի 5-ին և սեպտեմբերի 4-ին կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագրեր «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ի հետ, որի գործադիր մարմինը և միակ սեփականատերը հանդիսացել է իր հետ գործնական հարաբերություններ ունեցող անձ՝ Չարենցավան համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Տարոն Եփրեմյանը։ Փետրվարի 5-ին կնքված կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիրը կնքելուց առաջ Հակոբ Շահգալդյանի կողմից Հանձնաժողով չի ներկայացվել դրա կնքման փաստի վերաբերյալ հայտարարություն՝ այդ կերպ թույլ տալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի առերևույթ խախտում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր