KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Իշխանություններին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին, Սուրբ Էջմիածնին՝ համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ. Արամ Առաջին

December 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Վերջին ամիսներին խորը մտահոգությամբ հետևել ենք Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող անհանգստացնող զարգացումներին։ Տարբեր առիթներով ու միջոցներով փորձել ենք մեղմել իրավիճակի լարվածությունը և կողմերին մղել փոխադարձ հասկացողության, զգուշացնելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել եկեղեցու պառակտման։ Այսօր, փաստորեն, ստեղծված իրավիճակը առավել վտանգավոր է և կարող է աննախատեսելի հետևանքներ ունենալ։ Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի տարածած հայտարարության մեջ:

«Սուրբ Էջմիածնի և ընդհանրապես մեր եկեղեցու ամբողջականության ու ներքին միասնության ամուր պահպանությունն ու ներսային և արտաքին սպառնալիքներից զերծ պահելը համազգային առաջնահերթություն է։ Այս գիտակցությամբ և հանձնառությամբ մենք հղում ենք անում հետևյալ կոչը․

Հայաստանի Հանրապետությունների իշխանություններին՝

– իրավասու կառույցներին կոչ ենք անում չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին,

-խուսափել այնպիսի քայլերից, որոնք եկեղեցական միջավայրում կարող են պառակտումի հիմք ստեղծել և հակասահմանադրական ու անընդունելի են՝ սպառնալով եկեղեցու, ազգի և Հայրենիքի անվտանգությանը։

Սուրբ Էջմիածնին՝

-հնարավորինս արագ, համբերատար և խոհեմ քայլերով կանխել միաբանական կյանքում տարաձայնությունների խորացումը,

– համախմբվել Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև միաբանական ուխտի ու սկզբունքների շուրջ,

– եղբայրական ոգով և կանոնական կարգով քննարկել առկա խնդիրները՝ անհրաժեշտ որոշումներ ընդունելու վճռականությամբ։ Եկեղեցին Աստծո տունն է, և միաժամանակ՝ ազգի սրբազան օջախը։ Յուրաքանչյուր հայ իրավունք և պարտավորություն ունի մտահոգվելու այն հարցերով, որոնք վերաբերում են եկեղեցուն, սակայն՝ կառուցողական, շինարար և բարեփոխիչ մոտեցմամբ, միտված՝ զորացնելու նրա ծառայողական առաքելությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր