Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսում Լիբանանի հետ սահմանին։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ սկսում են նախապես պլանավորված, հնգօրյա, լայնածավալ զորավարժություններ Լիբանանի հետ սահմանի երկայնքով և այդ տարածքի իսրայելական բնակավայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը ավարտվող զորավարժությունները կուսումնասիրեն տարբեր սցենարներ, այդ թվում՝ տարածքի պաշտպանությունը և անմիջական սպառնալիքներին արձագանքը։ ԻՊՈւ-ն զգուշացրել է պայթյունների հնարավորության և անօդաչու թռչող սարքերի, օդային և ծովային ակտիվության աճի մասին։
