KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Իրանի նախագահը քայլ առաջ է որակել Օմանում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները

February 9, 2026
Share on FacebookShare on Twitter

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնաբանել է ուրբաթ օրը Օմանում Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած անուղղակի միջուկային բանակցությունները՝ դրանք որակելով որպես «քայլ առաջ»։

Իրանի նախագահը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ ընդգծել է, որ դիվանագիտությունը մնում է Թեհրանի հիմնական ռազմավարությունը՝ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային քաղաքականությունը ղեկավարվում է միջազգային իրավունքով և «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներով։

«Իրան-ԱՄՆ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանի բարեկամ կառավարությունների աջակցությամբ, քայլ առաջ էին։ Երկխոսությունը միշտ եղել է մեր ռազմավարությունը։ Մեր տրամաբանությունը միջուկային հարցերում «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրում ամրագրված իրավունքներն են»,- գրել է Իրանի նախագահը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի խոհրդարանը երկուշաբթի դռնփակ ռեժիմով քննարկելու է ԱՄՆ-իրան բանակցությունների արդյունքները։ Զեկույցով հանդես է գալու ԱԳ նախարար Արաղչին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր