KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց

November 27, 2025
Share on FacebookShare on Twitter

«18 արդարների» գործով հինգ ամիս կալանքի տակ գտնվող Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվեց։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և գրավ՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով գումար։

«Եթե Լիդյա Մանթաշյանի կալանքի հարցը առաջնահերթության չարժանանա, ես դատարանի դահլիճից դուրս կգամ։ Լիդյա Մանթաշյանի կալանքի տակ գտնելը մեր պատվի եւ արժանապատվության հարցն է»,- այսօր «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ դատարանում հայտարարեց փաստաբան Արամ Վարդեւանյանը։ Նրան միացան մյուս պաշտպանները՝ հավելելով, որ Լիդյա Մանթաշյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն հակաիրավական, այլ հակաբարոյական է։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ տարակուսեց՝ առաջարկելով պայմաններ չդնել դատարանի առջև, բայց նաև խնդիր չտեսավ համապատասխան միջնորդության առկայության պարագայում հարցը քննարկել։

Հիշեցնենք, Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը դատարանը նախորդ նիստում էր երկարացրել՝ երեք ամսով։ Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը ներկայացրեց միջնորդությունը՝ վերացնել Լիդյա Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով վարչական հսկողություն, մինչև 2 միլիոն դրամ գրավ կամ դրանց համակցված կիրառում։ Պաշտպանը վկայակոչեց՝ օրենքի առջև բոլորի հավասար լինելու նորմը ու նկատեց, որ նախկին դատական նիստում նույն հիմքի առկայության պարագայում շատերի խափանման միջոցը փոխվեց։ Նա վկայակոչեց Լիդյայի կալանքը երկարացնելու առիթով հանրային աղմուկը, այդ թվում նաև ՄԻՊ-ի արձագանքը։ Նկատեց, որ անգամ այն իրավապաշտպանները ովքեր սույն գործում քաղաքական երանգ չեն տեսնում, միևնույն է արձանագրում են Լիդյայի նկատմամբ տարբերակված մոտեցում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր