KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Լուկաշենկոն պատասխանեց «ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին» հարցին»

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին: Այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ այս հարցին փաստացի պատասխանեց Լուկաշենկո Ալեքսանդրը: Վերջինս ասաց.

«Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ» («Никол Воваевич без нас никуда!»): Այսպիսով, առաջին հերթին շնորհավորում եմ Սարգսյան Սերժին, Քոչարյան Ռոբերտին, Տեր-Պետրոսյան Լևոնին, Կարապետյան Կարենին, ամերիկյան դեսպանին, Սորոս Ջորջին, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը, «ջհուդամասոններին», «անգլոսաքսերին», Էրդողան Ռեջեբին, Ալիև Իլհամին և բոլոր նրանց, ովքեր կասկածվում էին Փաշինյան Նիկոլին իշխանության բերելու մեջ: Նրանք չեն Փաշինյան Նիկոլին բերել, թեպետ նրանցից ոմանք ամեն ինչից տեղեկացված էին: Այսօր Լուկաշենկո Ալեքսանդրը 5 բառից կազմված նախադասությամբ հերքեց հասարակության մեջ տեղ գտած բոլոր վարկածները: Մնաց մեկ վարկած, կներեք, արդեն փաստ, այն է` Փաշինյան Նիկոլին բերել են «իրենք»` լուկաշենկոյենք:  Բա, товарищи путинцы и лукашенковцы армянского происхождения. Ինչպես ձեր հիմնական Հայրենիքում են ասում. «И на старуху бывает проруха»»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր