KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը

October 13, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփի միջից օգտագործելով անհրաժեշտ պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր