KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ գողացել են «Գալակերտ» ռեստորանի  դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ

December 22, 2025
Share on FacebookShare on Twitter

Դեկտեմբերի 18-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գալակերտ» ռեստորանից գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարչության ծառայողներին Երևանի բնակիչ 32-ամյա Արշակ Ա․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 05։30-ի սահմաններում օգտվելով Ալեք Մանուկյան փողոց թիվ 12/6 հասցեում գտնվող, իրեն պատկանող «Գալակերտ» ռեստորանի հետնամասի պատշգամբի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել ներս և գողացել դրամարկղը, որի մեջ եղել է մոտ 4 մլն դրամ գումար։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ քր․ օր.-ի 254 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արշակ Ա․-ն «Սան Պարկ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր