KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Ծեծկռտուք՝ Գյումրու «Մուշ» թաղամասում․ այն ավարտվել էր՝ նրանցից մեկի մեքենան ջարդուփշուր անելով

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական բաժնում քննվում է Գյումրու «Մուշ» թաղամասում վերջերս 5 տղամարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպ, որն ավարտվել էր ոչ միայն միմյանց մարմնական վնասվածքներ հասցնելով, այլ նրանցից մեկի ավտոմեքենան ջարդուփշուր անելով։ Միջադեպը տեղի է ունեցել  նոյեմբերի 19-ին՝ ուշ երեկոյան, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր հնչել, թե «Մուշ» թաղամասի շենքերից մեկի մոտ կռիվ է սկսվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդկանց միջև։ Ոստիկանության Մուշ բաժնի պետի տեղակալ Աճեմյանի գլխավորությամբ նշված հասցե է մեկնել օպերատիվ խումբ, որը պարզել է՝ վիճաբանություն է ծագել այդ թաղամասի մի քանի տղամարդկանց միջև (ի դեպ, բոլորը գործազուրկ են)` ավտոմեքենան կայանելու հետ կապված։

Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հարածներ էին հասցրել միմյանց, ինչի հետևանքով նրանցից երկուսը ստացել էին մարմնական վնասվածքներ։ Սակայն պատմությունը սրանով չէր ավարտվել, ծեծկռտուքին մասնակից տղամարդկանցից մեկը իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի մեքենան վարելով՝ դիտավորյալ հարվածել էր նրանցից մեկին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Հունդա էլանտրա» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով 8-9 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ Ստուգվել էր նրանց սթափության աստիճանները, ու 5-ին էլ ձերբակալել էին։ Նկատենք, որ ծեծկռտուքին մասնակից 20-25, 30-33 տարեկան մասնակիցների շարքերում կա նաև թոշակառու տղամարդ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր