KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կաթողիկոսի աջակիցները հավաքվել են Մայր Աթոռում. ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել (ուղիղ)

December 18, 2025
Share on FacebookShare on Twitter

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Ընդդիմության գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչներն ավելի վաղ  հայտարարել են կաթողիկոսին աջակցության այս հավաքին իրենց մասնակցության մասին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել այն մասին, որ այսօր՝ ժամը 17:00-ին գնալու են Մայր Աթոռ, որտեղ պահանջելու են կաթողիկոսի հրաժարականը և քաղաքացիներին էլ կոչ էին արել միանալ իրենց: Դրանից հետո ՀԱԵ Արագածոտնի թեմը, որի առաջնորդը կալանավորված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարեց, որբ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր նախատեսված միասնական ժամերգությունը՝ <<անազատության մեջ գտնվող հոգեևոր հայրերի, ազատազրկված և գերեվարված զավակների և մեր սուրբ եկեղեցու անսասանությասն համար>> տեղափոխվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. ժամերգությունը կսկսվի կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ՝ ժամը 17:00-ին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի միանալու այսօրվա եպիսկոպոսների ակցիային, սակայն աջակցում է նրանց:

Նշենք, որ առավոտից էջմիածին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել, դեպի Էջմիածին տանող ճանապարհը կեսօրից հետո խցանված էր ոստիկանական մեքենաների պատճառով:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր