Չորս մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, հաղորդում է CBS-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
«Չորս մարդ մահացել է շաբաթ երեկոյան Հյուսիսային Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում ընտանեկան հավաքույթի ժամանակ տասնյակից ավելի անձանց կրակոցներից հետո… 14 վիրավորներից չորսը մահացել են, հաստատել է քաղաքապետի գրասենյակը», – հաղորդել է հեռուստաալիքի կայքը։
Նշվում է, որ Ստոկտոնի փոխքաղաքապետ Ջեյսոն Լին հայտարարել է, որ կրակոցները տեղի են ունեցել ծննդյան երեկույթի ժամանակ:
