«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին և ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձևով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։
