Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի նիստում: Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Ելույթում թեկնածու Արմեն Քթոյանը խոսել է դրամավարկային քաղաքականության օրակարգային խնդիրների, ֆինանսական, բանկային համակարգերի կայունության մասին՝ ներկայացնելով առաջացած հարցերի լուծման իր տեսլականը: Նա ներկայացրել է իր հանձնառությունը ԿԲ օրակարգում նոր գերակայությունների ձեւավորմանը նպաստելու հարցում:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով փոխարժեքի տատանումներին, դրամավարկային քաղաքականությանը: Քվեարկությամբ հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովին է առաջարկել Արմեն Մամիկոնի Քթոյանի թեկնածությունը:
