KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կորոնավիրուսի «Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը խռպոտությունն է

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

SARS-CoV-2 XFG-ի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական «Ստրատուս» անվանումը, առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում 2025 թվականի հունվարի 27-ին:

2025 թվականի հունիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Stratus XFG»–ը նշանակեց որպես կորոնավիրուսի նոր տարբերակ, որը գտնվում է հսկողության տակ։

«Ստրատուսը» հայտնաբերվել էր 38 երկրում, այդ թվում՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում: «Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է` խռպոտություն: Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման, ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում (տարեցներ, ուղեկցող հիվանդություններ):

Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք (հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության), ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (72 դեպք, հ.ց. 2.4 դեպք ըստ 100.000 բնակչության) նվազել է 2 դեպքով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր