KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կպահանջվի 40-50 տարի 1 հեկտար լիարժեք անտառ ստանալու համար

November 27, 2025
Share on FacebookShare on Twitter

Հասարակությունը տարակուսում է, թե նոյեմբերի վերջին, երբ եղանակը ցրտել է, եւ հրդեհների հավանականությունը խիստ նվազ է, ինչո՞ւ են այրվում անտառները: Գուցե ինչ-որ մարդիկ միտումնավոր այրում են` կոծկելով ապօրինի անտառահատումների հետքերը: Բնապահպան Ինգա Զարաֆյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով հրդեհի պատճառներին, ասում է.

«Այստեղ ամառվա հանգամանքն էական չէ: Մենք խոսում ենք լրիվ չոր անտառների մասին: Քանի ամիս է՝ նորմալ անձրև չի եկել, այս է պատճառը, որ մի փոքր կրակից այսպիսի հրդեհ է բռնկվում»:

Այդ դեպքում ինչո՞ւ ամռան տապին, երբ +35-40 աստիճան շոգ էր, չէին այրվում նույն Դիլիջանի անտառները։

«Դիլիջանում ամռանը եղանակն անձրևոտ էր: Բայց ո՞վ ասաց, որ ամռանը հրդեհներ չեն եղել: Նույն Մեղրիում լիքը նման հրդեհներ են եղել հենց ամռանը: Ահագին վնասներ եղան: Պետք է լավ մոնիթորինգ արվի, պետք է լավ հասկանան, թե խնդիրն ինչպես է առաջանում, տեխնիկա է հարկավոր, որպեսզի նույնիսկ մի փոքր օջախի դեպքում մեծ հրդեհ չառաջանա: Տեխնիկապես ապահովված ջոկատներ են անհրաժեշտ: Ասում են, որ իրավիճակն արդեն լավ է, մարվում է կրակը: Ռուսաստանում, Կանադայում նույնպես իրավիճակը կրիտիկական է, հեկտարներով անտառներ են այրվում:

Հայաստանում անտառների ջրային աղբյուրները վերացել են: Անգամ տեղի բնակիչներն են այդ մասին խոսում: Այս ամենը շատ մեծ վնասեր է հասցնում Հայաստանին: Որպեսզի ստանաս մեկ հեկտար լիարժեք անտառ, դրա համար կպահանջվի 40-50 տարի»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր