KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Կրակոցներ Կենտուկիի համալսարանում. ուսանող է զոհվել

December 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Կենտուկիի համալսարանում տեղի ունեցած կրակոցների ժամանակ ուսանող է սպանվել, հաղորդում է NBC News-ն։ Իշխանությունները պարզել են, որ զոհվածը 19-ամյա Դե’Ջոն Դարել Ֆոքս կրտսերն է։ Ֆրանկլին շրջանի դատաբժշկական գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ Ֆոքս կրտսերը համալսարանի տարածքում տեղի ունեցած կրակոցների ժամանակ սպանված միակ ուսանողն էր։ Դատաքննիչի (արտասովոր հանգամանքներում հանկարծակի տեղի ունեցած մահվան դեպքերը հետաքննող պաշտոնատար անձ, որն անմիջականորեն որոշում է մահվան պատճառը -խմբ.) գրասենյակը հայտնել է, որ Ֆոքսն, ըստ երևույթին, մահացել է կրակոցների ժամանակ ստացած վնասվածքներից և մահացած է ճանաչվել մոտակա հիվանդանոցում։ Դատաքննիչի գրասենյակը հավելել է, որ դիահերձման ամբողջական արդյունքները կհրապարակվեն 14-16 շաբաթվա ընթացքում։

Իշխանությունները հայտնել են, որ տեղական ժամանակով 15:00-ի սահմաններում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ այլ ուսանող գտնվում է ծանր վիճակում։ 48-ամյա սևամորթ Ջեյքոբ Լի Բարդը ձերբակալվել է դեպքի վայրում երեքշաբթի օրը և մեղադրվել է սպանության և առաջին աստիճանի հարձակման մեջ։ Ըստ Ֆրանկլին շրջանի բանտի գրառումների՝ նա կալանավորվել է՝ առանց գրավի դիմաց ազատման իրավունքի։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր