KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հակակոռուպցիոն դատարանը կասեցրել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործը

February 4, 2026
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը որոշել է Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնել մինչև պատասխանող Կոլյա Վանուշի Ծառուկյանի իրավահաջորդության հարցի լուծումը։ Գագիկ Ծառուկյանի հայրը՝ Կոլյա Ծառուկյանը, մահացել է նախորդ տարվա հոկտեմբերի 19-ին՝ 96 տարեկան հասակում։ Գագիկ Ծառուկյանը եւ 11 այլ անձինք, այդ թվում ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, կինը, տղաները, անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, եւ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանը գտել է, որ ամբողջ հայցի փաստական հիմքերը փոխկապված են, դրանք հնարավոր չէ առանձնացնել՝ ըստ պատասխանողներից յուրաքանչյուրի դեմ ներկայացված պահանջների։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր