Ըստ փորձագետների գնահատականների՝ Ռուսաստանը 2025 թվականի առաջին ինն ամիսներին ԵԱՏՄ երկրներ է մատակարարել մոտ 6,2 միլիարդ դոլարի գյուղատնտեսական արտադրանք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մատակարարումների ծավալը արժեքային առումով աճել է 17%-ով, հաղրոդում է «Агроэкспорт»-ը։ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ մատակարարվող ապրանքախմբերի շարքում արտահանումից ստացված եկամուտների առումով առանձնանում են խոզի միսը, շաքարավազը, արևածաղկի ձեթը, ցորենը և խմիչքները (ներառյալ ոգելից խմիչքը)։
Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանք ներմուծող երկրներն են (դրամական առումով).
Բելառուսը՝ 45% մասնաբաժին Ղազախստանը՝ 42% մասնաբաժին Ղրղզստանը՝ 7% մասնաբաժին Հայաստանը՝ 5% մասնաբաժին
Ռուսաստանից ՀՀ ներմուծվող հիմնական արտադրանքն են ցորենը, շոկոլադը և ալյուրով պատրաստված հրուշակեղենը, արևածաղկի ձեթը, թռչնամիսը և խոզի միսը։
