KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում

February 3, 2026
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի Գերմանիայում։ Ֆուտբոլիստը համալրել է 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» շարքերը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 1.92 մետր հասակ ունեցող պաշտպանը գերմանական թիմին է միացել մշտական հիմունքներով՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։

Հիշեցնենք, որ Մկրտչյանը 2023 թվականի ամռանն էր «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել խորվաթական «Օսիյեկ»՝ նախ վարձավճարով, ապա՝ լիարժեք տրանսֆերով։ Ընթացիկ մրցաշրջանում նա խորվաթական ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման։«Նյուրնբերգի» սպորտային տնօրեն Յոտի Խացիալեքսիուն մեկնաբանել է տրանսֆերը՝ նշելով, որ սկաուտները մանրակրկիտ ուսումնասիրել են հայ ֆուտբոլիստին.

«Ստյոպան համապատասխանում է մեր բոլոր չափանիշներին․ նա ձախլիկ կենտրոնական պաշտպան է և օժտված է անհրաժեշտ ֆիզիկական տվյալներով։ Այս քայլով մենք լրացնում ենք պաշտպանության գծում առաջացած բացը՝ կապված մի շարք խաղացողների հեռանալու հետ։ Վստահ ենք, որ մրցաշրջանի երկրորդ հատվածում մենք ավելի ամուր պաշտպանություն կունենանք»։

Իր հերթին Ստյոպա Մկրտչյանը նշել է, որ ոգևորված է նոր մարտահրավերով․«Շատ ուրախ եմ, որ տեղափոխությունս «Նյուրնբերգ» հաջողվեց։ Սա հիանալի հնարավորություն է ուժերս փորձելու գերմանական ֆուտբոլում։ Անհամբերությամբ սպասում եմ նոր թիմակիցներիս հետ ծանոթանալուն և երկրպագուների առջև խաղալուն»։Հավելենք, որ 2-րդ Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում «Նյուրնբերգը» անցկացրած 20 տուրից հետո վաստակել է 26 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր