KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայերի արտաքսումն Արցախից, հազարավոր սպանվածները, ՀՀ տարածքների օկուպացիան Թրամփի համար «փոքրիկ պատերազմ» է

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Որպեսզի հասկանանք մեր շուրջը կատարվող իրադարձությունների ամբողջ ցինիզմն ու նողկանքը, բավական է պարզապես հասկանալ, թե իրականում ինչպես են մեզ վերաբերվում ամերիկացիները։    

«Մենք ավարտեցինք փոքրիկ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ահա նրանք նստած են կողք-կողքի՝ ինչպես ընկերներ»,- ասաց երջանիկ ժպիտով Թրամփը։    

Հայերի ցեղասպանությունը Արցախում, հինգ հազար սպանված և տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնօրրան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի մասնատումը TRIPP ի (զանգեզուրի միջանցք) վիժվածքածին նախագծի ներքո, Հայաստանի շուրջ կուտակվող ռազմական վտանգների գեներացնում և այլն: Այս ամենը Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» է։ Եվ այո՛, եթե ինչ-որ մեկը անկեղծորեն կարծում է, թե այսպես կոչված «խաղաղություն» է հաստատվել, և այդ խաղաղության գինը «պարտությունն է փոքրիկ պատերազմում», ապա նա կամ անմեղսունակ է, կամ պարզապես թքած ունի Հայաստանի վրա։    

Հիշեք՝ նվաստացումը միշտ… միշտ… միշտ բերում է նոր պատերազմի և արյան։     Մնացածը ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր