KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք»

December 10, 2025
Share on FacebookShare on Twitter

«Հետք»-ը գրում է. «Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։ 2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

«Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինը ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է որպես կանխավճար։ Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։ Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավելին, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում»։

Մանրամասները՝սկզբնաղբյուրում։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր