KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

«Հայկ Կոնջորյանն իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին». Դանիել Իոաննիսյան

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստացել է 20 միլիոն դրամի զեղչ։ ՀԵՏՔ-ը դա բացահայտել է, որին ի պատասխան Կոնջորյանը ասել է, որ հոդվածը կեղծ է, լրագրությունը անորակ է, իր ձեռք բերելու ժամանակ գինն ավելի էժան էր և այլն։ Այսօր խորացա թեմայի մեջ ու պարզվեց, որ ՀԵՏՔ-ը ճիշտ է և այն ժամանակ, երբ Կոնջորյանը տունը (գնման իրավունքը) ձեռք էր բերել, տվյալ կառուցապատողն առաջարկում էր ք/մ-ը սկած 410 հազարից,  իսկ Կոնջորյանն այն գնել է 300 հազարով։ Ընդ որում, ՀԵՏՔ-ը շատ պարկեշտ կերպով նախապես Կոնջորյանից մեկնաբանություն էր խնդրել ու, դե ֆակտո, մերժվել։ Հայաստանի լրատվական դաշտին ու ՀԵՏՔ-ին կարելի է շատ բանի մեջ մեղադրել։ Բայց չի կարելի անտեղի մեղադրել։ Ինչպես իշխանության հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունը, այնպես էլ լրատվական դաշտի հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունները։

Հայկ Կոնջորյանն իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին, որով արժեզրկում է որոշ լրատվամիջոցների վատ պահվածքի մասին շատերիս քննադատությունը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր