KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հայտնաբերվել է Այշատ Բայմուրադովայի մարմինը

October 20, 2025
Share on FacebookShare on Twitter

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններեւոմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աիշա Բեյմուրադովայի դին՝ ամբողջությամբ սևացած վիճակում:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչկան բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն: Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր