KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

November 29, 2025
Share on FacebookShare on Twitter

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ քաղաք Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր