ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ հաջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Ողջ ընթացքում Նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաներն այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին»։
