ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել և հետագայում իրացրել առանձնապես խոշոր չափերով տարատեսակ թմրամիջոցներ, որի արդյունքում ստացված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով խմբի կազմում են ընդգրկվել նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ:
