KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Հուդայի հետևորդներ կլինեն այն հոգևորականները, որոնք կգայթակղվեն Փաշինյանի «կաշառքով». Տեր Զարեհ

December 9, 2025
Share on FacebookShare on Twitter

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կազմակերպված պատարագի անվան տակ քաղաքական հերթական ակցիան ոչ միայն դատապարտելի է, այլև հերթական կանոնական խախտումը: Այս մասին Aravot.am-ին ասաց Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

«Այնտեղ գտնվող հոգևորականները լավ գիտեն՝ շատ կոպիտ խախտումներ են թույլ տվել: Առանց թեմակալ առաջնորդի, առանց սրբազան հոր օրհնության որևէ քահանա ուրիշ թեմից պատարագ մատուցել թեմի տարածքում իրավունք չունի: Դա եկեղեցու կանոններից է: Այնտեղ գտնվող եպիսկոպոսներից մարդիկ կան, որոնք լավ հասկանում են, որովհետև իրենք էլ թեմակալ առաջնորդի իշխանությունն ունեն ու իրենց թեմի տարածքում որևէ հոգևորական, նույնիսկ եթե ուխտավորաբար իր համայնքով գալիս է, պետք է անպայման օրհնություն ստանա պատարագ մատուցելու համար: Պատարագիչ քահանան էլ, որը խորանից կատարում էր քաղաքական ակցիան, լավ հասկանում է իր արարքի հակականոնականությունը: Այդ մարդիկ պատրաստ են ամենազազրելի արարքներին էլ, միայն թե բավարարեն իրենց քաղաքական պատվիրատուի ցանկություններն ու ճաշակը», ասաց Տեր Զարեհը:

Նրա համոզմամբ՝ բոլոր հիմքերը կան այդ հոգևորականներին կարգալույծ անելու. «Այդ հոգևորականները, որոնք Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կանգնած էին իրար կողքի, թող իրար նայեին ու հիշեին, թե տարբեր ժամանակներում տարբեր առիթներով իրար հասցեին ինչեր են խոսել: Մեկը նայեր իր կողքին կանգնածին ու հիշեր, ես լավ հիշում եմ՝ ովքեր իրար մասին ինչեր են խոսել: Ես ցավ ապրեցի, որ իրենք այդքան թուլակամ գտնվեցին այդ ճնշումներին ու պարտված, ընկճված ու խեղճացած այնտեղ տեսա: Ինձ համար սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ կոմպրոմատներ են եղել, որ նրանց այդ կոմպրոմատներով ճնշել են, որ գնան այդ աստվածադավ որոշմանը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որով նաև Փաշինյանը երաշխիքներ է խոստանում հոգևորականների ավելի բարեկեցիկ ապրելու համար, Տեր Զարեհը շարունակեց. «Երևի թե Փաշինյանը տեղյակ է մեր եկեղեցու հոգևորականների ֆինանսական դժվարություններից ու փորձում է այդ իմաստով շահագրգռել հոգևորականներին, թե իբրև թե ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք կունենան, բայց մոռանում է, որ հոգևորականն այս ամենը գիտակցելով է մտել այդ պատասխանատվության տակ ու նրան կաշառել դժվար հնարավոր լինի, եթե ի սկզբանե ուրացող չէ: Դրամով կամ կաշառքով շահագրգռելը հոգևորականին հավասար է, որ այդ հոգևորականը իրեն համահավասարեցնում է Հուդային, որովհետև Հուդան էլ հենց դրամից գայթակղված, իր ներսի չարությունը կուտակված դրամը առիթ եղավ, որ բացահայտվի ու գնաց մատնեց իր վարդապետին: Արծաթասեր ու պիղծ Հուդայի հետևորդները կլինեն այն հոգևորականները, որոնք կհամաձայնեն գործարքի գնալ հանուն դրամի»:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր