«Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հունվարի 15-ին`ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի: Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր: Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ»:
