Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը, Tert.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վերջինս մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին: Նշենք, որ խոսքն Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի մասին է։
