KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

ՄԱԿ-ի ԱԽ նիստ կգումարվի` Իրանին Իսրայելի հասցրած հարվածների առիթով

October 27, 2024
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի նիստ կգումարի՝ Իրանին Իսրայելի պատասխան հարվածների առիթով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչությանը։

Իրանը խնդրել է Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ նշելով, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը՝ շաբաթ վաղ առավոտյան երկրի տարածքին ուղղակի հարվածներ հասցնելով։

Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը Իրանի խնդրանքն անվանել է «Իրանի կողմից մեզ, այս անգամ քաղաքական ասպարեզում, վնասելու հերթական փորձը» և խոստացել է «պաշտպանել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։

Միևնույն ժամանակ Դանոնը «ծիծաղելի» է անվանել այն հայտարարությունները, թե Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը։

© news.am

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր