«Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում։ Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, ես բոլորին հաջողություն եմ մաղթում»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ստեղծած նոր ուժն ասոցացնում են իր հետ։
