KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մեծ Բրիտանիայի թագավորը և Հռոմի պապը 500 տարվա ընթացքում առաջին անգամ կաղոթեն միասին

October 18, 2025
Share on FacebookShare on Twitter

Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը և Հռոմի պապ Լևոն 14-րդը կդառնան առաջին բրիտանացի միապետն ու պապը, որոնք միասին կաղոթեն եկեղեցական պատարագին 16-րդ դարի Ռեֆորմացիայի ժամանակներից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։ Այս պատմական պահը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում՝ Չարլզ թագավորի և Քամիլա թագուհու պետական այցի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Պատարագի ընթացքում հանդես կգան հոգևորականներ և երգչախմբեր Հռոմի կաթոլիկ եկեղեցուց և Անգլիկան եկեղեցուց, որի գերագույն ղեկավարն է թագավորը։ Այցը կդիտարկվի որպես հաշտեցման կարևոր խորհրդանիշ, որի ընթացքում տեղի կունենա Չարլզ 3-րդ թագավորի և Հռոմի պապի առաջին հանդիպումը։

Հոկտեմբերի 22-23-ին կայանալիք պետական այցի ընթացքում կանցկացվեն մի շարք հանդիպումներ, որոնք կընդգծեն Անգլիկան եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու միջև ջերմ հարաբերությունները։ Բուքինգհեմյան պալատի և Անգլիկան եկեղեցու տվյալներով՝ 16-րդ դարում Հենրի VIII-ի՝ Հռոմից անջատվելուց ի վեր նմանատիպ դեպք չի եղել, երբ բրիտանացի միապետը և Հռոմի պապը միասին աղոթեն եկեղեցական արարողության ժամանակ։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր