KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն

October 14, 2025
Share on FacebookShare on Twitter

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական նախարար Սթիվեն Դոութիի հայտարարությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոյի վերացման վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.    

«Օգոստոսի 8-ին Վաշինգթոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիր և ստորագրվեց հռչակագիր։ Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։ Այդ կապակցությամբ մենք բարձրացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների մակարդակը մինչև ռազմավարական գործընկերության՝ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք՝ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի արգելքն այլևս արդիական չէ: Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր