«Մայր Հայաստան» կուսակացության անդամ Սոնա Աղեկյանը և մի խումբ քաղաքացիներ փորձում էին մտնել Արագածոտնի թեմի առաջնորդարան, որտեղ խուզարկություն էր իրականացվում, սակայն ԱԱԾ աշխատակիցը նրանց թույլ չտվեց՝ պահանջելով հեռանալ տարածքից։ Հարցին, թե ներսում ի՞նչ գործողություններ են իրականացվում, ԱԱԾ-ականը պատասխանեց, որ տեղյակ չէ, ինքը տարածքի անվտանգությունն է ապահովում․
«Հարգեք մեր հավատքն ու թույլ տվեք ներս մտնել»,- ասաց Աղեկյանը, ինչին ԱԱԾ աշխատակիցն արձագանքեց՝ ասելով․ «Մենք էլ հավատք ունենք, ուղղակի ծառայության բերումով աշխատում ենք»։
