Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին երկարաձգեց համագործակցությունն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։
38-ամյա հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվական, հաղորդում է ակումբի կայքը։
«Շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ և շարունակում եմ այս նախագիծը, որը ոչ միայն երազանք էր, այլև հրաշալի իրականություն՝ «Մայամի Ֆրիդոմ Պարկ» ստադիոնում խաղալու հնարավորությամբ։ Մայամիում առաջին օրիցս երջանիկ եմ։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ հանդես գալ այստեղ։ Անհամբեր սպասում ենք «Մայամի Ֆրիդոմ Պարկում» խաղալու պահին»,- ասել է Մեսին։ Կողմերը պայմանագիրը կնքել են կառուցվող ակումբային ստադիոնում։
