«Ժողովուրդ»-ը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիամաց ազատ է արձակել։ Տեղեկացանք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
