KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել. ադրբեջանցի պատգամավոր

February 2, 2026
Share on FacebookShare on Twitter

Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիս, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը: Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի, որ իր նոր Սահմանադրության մեջ «տարածքային պահանջներ» չեն լինի Ադրբեջանի նկատմամբ:

«Մեր օրենսդրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ճանաչվում է որպես Հայրենական պատերազմ։ Հետևաբար, Սահմանադրության համաձայն, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է Միլլի Մեջլիսի համաձայնությունը։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։ Թուրքիայի և Հայաստանի միջև մինչև մարտ ամիսը ճանապարհների բացման հարցը նույնպես քննարկվում է»,-ասել է պատգամավորը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր