KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորեցին երկու ամսով

October 16, 2025
Share on FacebookShare on Twitter

Հոկտեմբերի 16-ին առավոտյան 9:30 րոպեին հրապարակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վճիռը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, դատարանը սահմանափակեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների, և կալանավորեց նրան 2 ամիս ժամկետով: Նրան մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դատավճիռը: Ըստ Փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գիտեր, որ այս գործում իրավաբանություն չկա: Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը մեկ ամսով կալանավորվել է Մկրտիչ սրբազանին օժանդակելու համար: Հիշեցնենք, որ դատախազությունը միջնորդել էր կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին: Կալանքի միջնորդությունը քննվում էր դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ` հոկտեմբերի 16-ի ժամը 00:30-ից, նիստն ավարտվել է ժամը 06:00-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտվանից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում` թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգեւորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ցույցերին։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր