KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը. Էդմոն Մարուքյան

December 12, 2025
Share on FacebookShare on Twitter

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե «ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»: Ադրբեջանը իր հանդեպ «ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է» համարել փաստաթղթում «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը: Բացի այդ պաշտոնական Բաքուն խնդրահարույց է համարել փաստաթղթում՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը հնարավորինս երկարաժամկետ պահպանելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ դրույթը, հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ «կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով»: Նրանք նաև դժգոհ են Միջազգային դատարանի բոլոր որոշումների, մասնավորապես՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած դատական հայցերի լիարժեք կատարմանը սատարող կետից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքում է նաև, թե ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի միջև ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերևարված անձինք»։ Դժգոհ են, այն հանգամանքից, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, նշում են, թե դրա փոխարեն «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։

«Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։ Հիշեցնեմ, որ հայ–ադրբեջանական Խաղաղության պայմանագրի նախաստորագրման օրը ես մանրամասն վերլուծել եմ այդ փաստաթուղթը։ Բացատրել եմ, որ ըստ պայմանագրի՝ երրորդ երկրների ուժերը չեն կարող տեղակայվել հայ–ադրբեջանական սահմանին, և հենց առաջինը Ադրբեջանը պահանջելու է դուրս բերել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Հիմա պարզապես իրականանում է այն, ինչի մասին զգուշացրել էի դեռ օգոստոսին։ Եվ սա դեռ սկիզբն է…Նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը սահմանափակում է ՀՀ ինքնիշխանությունը և ստիպում, որպես պետություն, մեր գործողությունները համապատասխանեցնել Ադրբեջանի քմահաճույքներին»։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր