Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, դա չի նշանակում, որ ձայն չունի, լատենտային, ձայներ ունի, ինչ-որ մի տոկոս մարդիկ կգնան, կքվեարկեն իր օգտին, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ Վեհարան գրոհել, չունի այդ հնարավորությունը։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե ունենար, ապա այս ԿԳԲ-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ՝ հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է և փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց ԿԳԲ-ն՝ կոմպրոմատներով, մարդկանց գտնելով, որոնց կարելի է այսպես պատին դեմ տալ և ասել՝ սա դու պիտի անես։
