– Հայաստանում որևէ ուժ, մարդկանց խումբ, եթե որոշի անել այն, ինչ ինքը արել է 2018-ին՝ թավշյա հեղափոխություն, դա արդեն քրեականացված է: Մի բան կգտնեն, կսարքեն, մարդկանց կտանեն բանտեր: Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է թավշյա հեղափոխությունը,- այսօր լրագրողներին ասաց Բագրատ սրբազանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը: Մանթաշյանի խոսքով՝ իշխանությունները ժողովրդի ուժն են փորձում հանել՝ ներարկելով, թե մենք չենք կարող պայքարով որևէ հաջողության հասնել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ. «Բայց գաղափարի շուրջ հավաքված ժողովուրդը մեժ ուժ է»:
