Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված: Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը բացահայտ հասկացնելով ինչ պետք է, կանի: Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն, որ չլինի մարդկանց վստահություն եկեղեցու նկատմամբ, և չլինեն արժեքներ առաքինություն, հավատ և այլն: Բայց ինչու՞ է անում այս ամենը: Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները: Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով: Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար:
Եկեղեցու դեմ հակաօրինական ու հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։ Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` դրանից բխող սոսկալի հետևանքներով։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար
Արման Թաթոյան
