Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը.
Որևէ պաշտոնատար անձ, հատկապես իրավապահ մարմնի աշխատակիցը, ավելին ԱԱԾ աշխատակիցը, որևէ պարտավորություն և լիազորություն չունի որևէ քաղաքացուց պահանջի, թե ում անունը տա կամ չտա: Սա ուղղակի խայտառակություն է ու պաշտոնական լիազորությունների չարաշահում, որը հանդիսանում է մարդու կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ անթույլատրելի ճնշման փաստ: Նման բնույթի «հորդորները» չեն կարող որակվել որպես «անձնական բնույթի» հարաբերություն:
Նման ապօրինի գործողություններն են ԱԱԾ-ն դարձնում ԿԳԲ՝ նրան բնորոշ բնույթին ու գործելակերպին համապատասխան:
