KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1 զոհ

October 17, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են 21-ամյա Միհրան Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» և 28-ամյա Գոռ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու «ՎԱԶ 2107»-ի միջից դուրս են բերել Սեյրան Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը: Հրշեջները «Mercedes»-ի միջից էլ դուրս են բերել Եղիշե Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր