KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են մի քանի մարտական հաշվարկով հրշեջների կողմից թաքնված կրակի օջախների հայտնաբերման ու այն չեզոքացնելու աշխատանքները

October 11, 2025
Share on FacebookShare on Twitter

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Նուբարաշենի աղբավայրում Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները շարունակում են Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1 ու կես ժամ է՝ աղբավայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը: Կ. Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի հետ ստուգայց են իրականացնում՝ աղբավայրի ամենավտանգավոր հատվածներում, իսկ հրշեջ-փրկարարները աշխատանքներ են իրականացնւմ՝ հայտնաբերելով կրակի թաքնված օճաջները և կանխում են կրակի տարածումը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել էր Նուբարաշենի աղբավայր: Քաղաքապետը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, բավականին խիստ հանձնարարականներ էր տվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավար կազմին, ասելով, որ սա արդեն համբերության բաժակի վերջին կաթիլն է: Պետք է անցնել խիստ գործողությունների, որպեսզի վերջ դրվի աղբավայրում արդեն շարունակական բնույթ կրող արհեստական հրդեհների ստեղծմանը:

Հոկտեմբերի 9-ից ողջ գիշեր աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի թվով աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով՝ 15-ից ավելի ջրատար ավտոմեքենաներ են անընդհատ ջուր հասցնում հրշեջ-ավտոմքենաներին: Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում էր Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին և Տիգրան Պետրոսյանին։

Գիշերը աղբավայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Ա. Մկրտչյանն ու Տ. Պետրոսյանը: Այսօր նաև Տ. Ավինյանի այցից հետո նրա հանձնարարականով՝ աղբավայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնելու՝ մինչև աշխատանքների ավարտը:

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր