KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով

October 8, 2025
Share on FacebookShare on Twitter

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։

«Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է իրականացրել՝ ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործելով սննդային հավելում համարվող գունանյութ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել, Շաքիի ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է և վարչական պատասխանատվության ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր