KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Շենքի բակից գողացել են «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ի  տնօրենի «Toyota»-ի կողային հայելիները․ վնասը կազմում է 250 հազար դրամ

December 6, 2025
Share on FacebookShare on Twitter

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 37-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ գողացել են իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Արդեն տեղում պարզվել է, որ նոյեմբերի 30-ին ժամը 21։00-ից մինչև դեկտեմբերի 1-ը ժամը 07։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գողացել է Դավթաշեն 3-րդ թաղաղամասի շենքերից մեկի դիմաց կայանված Գևորգ Ա․-ին պատկանող «Toyota»  մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 250 հազար ՀՀ դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Ա․-ն աշխատում է «ԵՄՀ մարզադպրոց» ՀՈԱԿ-ում, որպես տնօրեն։

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր