KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր
No Result
View All Result
KAREVOR.AM
No Result
View All Result

Շինհրապարակների ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես ազդելու է ձեզ վրա

October 6, 2025
Share on FacebookShare on Twitter

Քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերով կազմվել է 81 արձանագրություն, հողօգտագործման ոլորտում խախտումների համար՝ 29 արձանագրություն: Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման համար կազմված արձանագրությունների թիվը 127 է: Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված՝ հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնություններ»,-ասաց Տիգրան Ավինյանը: Նա նաեւ դիմեց կառուցապատողներին՝ նշելով, որ շինհրապարակները պատշաճ կերպով չկահավորելու դեպքում չեն ունենա արտոնություններ. «Դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերվելու իրենց հանդեպ ավագանու կողմից… Հարգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը եւ ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա»: 

Մեր Մասին

Բոլոր կարևոր նորությունները՝ մեկ հարթակում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Քաղաքական
  • Ռազմական
  • Հասարակություն
  • Հետաքրքիր